Թրամփն ԱՄՆ միգրացիոն օրենսդրությունը «աշխարհում ամենահիմարն է» որակել

4735264

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթի ոլորտում ԱՄՆ օրենսդրությունը հերթական քննադատությանն է ենթարկել՝ այն «աշխարհում ամենահիմարը» որակելով: Նա համապատասխան հայտարարությունը կատարել է շաբաթ Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երբ մարդիկ մեր երկիր են ժամանում ապօրինի, ենք պետք է նրանց անմիջապես արտաքսենք, այլ ոչ թե օրենսդրական մանեւրումների վրա տարիներ ծախսենք: Մեր օրենքներն աշխարհում ամենահիմարն են»,- նշված է Թրամփի հաղորդագրության մեջ:

Դրանից զատ, Թրամփը հայտարարել է, որ հանուն բաց սահմանների ելույթ ունեցող ամերիկացի դեմոկրատները թուլություն են ցուցաբերում կրիմինալի նկատմամբ, մինչդեռ համրապետականները «ամուր սահմաններ են ցանկանում եւ կրիմինալ չեն ցանկանում»:

Արդյունքում՝ ապիրիլի 19-ից մինչեւ վերջին ժամանակները ծնողներից բաժանվել են մոտ 2,3 հազար երեխաներ, ինչը Թրամփի քաղաքական հակառակորդների շրջանում քննադատության ալիք է բարձրացրել:

Դիտվել է՝