Սաուդյան Արաբիայի թագավորը եւ Թրամփը հաստատել են նավթի շուկայի կայունության պահպանման անհրաժեշտությունը

36569628_303

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է նավթի համաշխարհային շուկայի իրավիճակը:

Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը հաղորդել է, որ երկու երկրների ղեկավարները «վերահաստատել են նավթի շուկայի կայունության եւ միջազգային տնտեսական աճի համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը»:

Զրույցի արդյունքների հիման վրա կազմված հայտարարության մեջ նշվում է, որ թագավորը եւ նախագահը «աջակցել են արտադրող երկրների ջանքերին` մատակարարման պոտենցիալ պակասը փոխհատուցելու համար»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն Twitter-ում գրել էր, որ Սաուդյան Արաբիային խնդրել է 2 մլն բարելով ավելացնել նավթի արդյունահանումը եւ համաձայնություն է ստացել:

Դիտվել է՝