«Ես այսօր թողնում եմ իմ պաշտոնը». Կվիրիկաշվիլին անսաց ցուցարարների պահանջին

vVdSK4ymEhktsYnP34Uuz9LvJu

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է ներկայացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ես ձգտում էի լինել յուրաքանչյուր քաղաքացու վարչապետը: Ես եղել եմ եւ այժմ էլ կամ որպես թիմային խաղացող: Ես թիմում տրամադրություններ եմ նշմարում, եւ որոշում եմ կայացնում, որն իմ իրավիճակում պետք է կայացներ թիմի ցանկացած ղեկավար: Ես այսօր թողնում եմ իմ պաշտոնը»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Վրաստանի սահմանադրության համաձայն, վարչապետի պաշտոնաթողությունից հետո պետք է հրաժարական ներկայացնի ամբողջ կառավարությունը:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ Վրաստանում բողոքի ցույցեր էին՝ վարչապետի հրաժարականի պահանջով:  

 

Դիտվել է՝