Փարիզում անհայտ անձը պատանդառել է մարդկանց

4717733

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անհայտ անձը պատանդներ է վերցրել եւ պահանջներ է ներկայացնում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Դեպքի վայրում հատուկ գործողություն է ընթանում, փողոցներում լսելի են ոստիկանական մեքենաների ազդանշանները։
Մի քանի մարդու պատանդառած տղամարդը պահանջում է հանդիպում Ֆրանսիայում Իրանի դեսպանի հետ:

Հաղորդվում է, որ խոսքն ահաբեկչության մասին չէ:

Պատանդների հստակ թիվը հայտնի չէ: Հանցագործը հայտնել է, որ պատանդ է վերցրել 3 մարդու: Նրանցից մեկը ծանր վիրավոր է:

Ավելի ուշ պատանդներն ազատ են արձակվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հանցագործը ձերբակալված է:

Դիտվել է՝