ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուղղված են ՌԴ-ի կողմից ստորջրյա օպերացիաների անցկացման հնարավորությունների դեմ

Sanktsii_SShA_protiv_RF_3

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների ցանկը՝ ընդգրկելով Ռուսաստանի երեք քաղաքացիների, չորս ընկերությունների եւ «Քվանտ» ինստիտուտը: Պատժամիջոցները սահմանվում են կիբերհարձակումներին մասնակցության եւ ԱԴԾ-ի հետ համագործակցության պատճառով:

Նախարարության հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների օրինակ են NotPetya վիրուսի հարձակումները եւ ԱՄՆ-ի էներգետիկ համակարգը կոտրելու փորձերը:

«Այսօրվա պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի կողմից ստորջրյա օպերացիաների անցկացման հնարավորությունների դեմ: Ռուսաստանը մշտական մոնիթորինգ է անցկացնում ստորջրյա մալուխների շրջաններում, որոնք փոխանցում են միջազգային հեռակոմունիկացիոն տվյալների մեծ մասը»,-նշվում է ԱՄՆ-ի ֆիննախի հայտարարության տեքստում:

Պատժամիջոցների ցուցակում են պետերբուրգյան «Դայվտեխնոսերվիս» ընկերությունը, 3 անձինք, ովքեր առնչություն ունեն այդ ընկերության հետ, եւ «Քվանտ» հետազոտական ինստիտուտը, որի գլխավոր պատվիրատուն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն է:

 

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝