Թրամփ-Կիմ Չեն Ին. առաջին դեմ առ դեմ հանդիպումը

image

Սինգապուրում անցկացվել է ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների պատմական հանդիպումը: Capella հյուրանոցում անցկացվող գագաթաժողովի գլխավոր թեման ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափումն է:  

Շուրջ 50 րոպե նախագահներն առանձնազրույց են ունեցել, այնուհետ նրանց են միացել խորհրդականները:

Հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը կանխատեսել է «հսկայական հաջողություն» Փխենյանի հետ բանակցություններում:

Հանդիպման մեկնարկին Թրամփը սեղմել է կորեացի առաջնորդի ձեռքը՝ նշելով. «Միասին աշխատելով մենք կլուծենք այս հարցը»:  Կիմ Չեն Ինը պատասխանել է. «Դժվար չէր հասնել դրան: Անցյալում հին մեթոդներն ու նախապաշարմունքները մեր դեմ աշխատեցին և շատ խոչընդոտներ ստեղծեցին մեր ճանապարհին, բայց մենք դրանք հաղթահարեցինք և այստեղ ենք հիմա»:

Trump and Kim

Դիտվել է՝