Մինսկի խումբն օպտիմալ ձեւաչափ է. Լավրով

lavrov

Մինսկի խումբը մնում է որպես ԼՂՀ հակամարտության կարգավորման օպտիմալ ձեւաչափ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հայաստանցի գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններից հետո:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին՝ պնդելով, որ բանակցային գործընթացին պետք է մասնակցի նաեւ Արցախի հանրապետությունը:

Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է. «Եթե պաշտոնական Բաքուն ու Երևանը պայմանավորվեն, որ որևէ փուլում Ղարաբաղը ներկայացված պետք է լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, եւ մենք դրան հարգանքով կվերաբերվենք»:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. այն է՝ խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝