Պուտինն ուղիղ կապով շփվել է բնակչության հետ

путин

Ռուսաստանը մինչեւ 2022թ.-ը կիրականացնի անօդաչու ռեժիմով գերծանր հրթիռների փորձարկում, իսկ 2 տարի անց դրանք կգործարկի:

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի բնակիչների հետ ուղիղ կապի ժամանակ:

«Մենք լավ ծրագրեր ունենք: Ընդհանուր առմամբ, մենք մեծ, հավակնոտ ծրագրեր ունենք տիեզերական ոլորտի զարգացման ուղղությամբ»,-հայտարարել է Պուտինը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը արդեն մի քանի տարի ընդլայնում է իր իրավասությունը սեփական սահմաններից դուրս եւ այժմ փորձում է տարածել եվրոպական երկրների վրա:

«Երբ ես 2007թ.-ին ելույթ ունեցա Մյունխենում, այն ժամանակ իմ բազմաթիվ գործընկերներ զայրացան, նշեցին, որ դա չափազանց կոշտ էր, տեղին չէր: Ես ասել էի, որ ԱՄՆ-ն իր օրենքների իրավասությունը տարածում է իր սահմաններից դուրս: Այսօր հենց դա է տեղի ունենում»,-նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը պատասխանել է մի շարք այլ հարցերի: Մասնավորապես, անդրադառնալով կառավարության նոր կազմին, նա այն համարել է օպտիմալ:

«Ես լավ գիտեմ, որ եթե մենք 100%-ով «մաքրեինք» ամբողջ կառավարությունը եւ բերեինք նոր մարդկանց, անգամ շատ գրագետ, ապա 2 տարի անհրաժեշտ կլիներ, որպեսզի ձեւակերպեինք հին եւ նոր առաջադրանքները: Կարծում եմ, որ այսօրվա դրությամբ դա կառավարության օպտիմալ կազմն է»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝