Ինչպես փրկել Պենկա անունով կովին, որը հատել էր Սերբիայի սահմանը

1000x563_cmsv2_d07a9dea-77a0-5a7c-ac87-656fc2dc24f5-3170012

Բուլղարիայի իշխանությունները պահանջում են սպանել Պենկա անունով կովին, որը զբոսանքի ժամանակ հատել էր սահմանը եւ մտել Սերբիայի տարածք: Կենդանուն վերադարձրել են տիրոջը, սակայն պաշտոնյաները պնդում են, որ ներմուծման կանոններով կովն իրավունք չունի գտնվել Եվրամիության տարածքում:

Պենկայի տերը՝ Իվան Խարալամպիեւը կարծում է, որ դա անարդարացի է: «Կովն անցել է Օլտոմանցի հսկիչ-անցագրային կետով: Ոչ ոստիկանությունը, ոչ մաքսատան սպաները նրան չեն կանգնեցրել: Այդպես էլ նա հայտնվել է Սերբիայի տարածքում՝ անցնելով հսկիչ-անցագրային կետով»,-ասել է բուլղարացին:

Սերբիայում կենդանուն նկատել է տեղաբնակ ֆերմերը, ով կարողացել է գտնել տիրոջը: Հղի կովին հետազոտել են սերբ անասնաբույժները, ովքեր տեղեկանք են տվել այն մասին, որ կենդանին առողջ է եւ կյանքին վտանգ չի սպառնում:

Պենկայի մասին տեսանյութերից հետո նրա պաշտպանությանն ուղղված արշավներ են սկսվել՝ նախ Բուլղարիայում, այնուհետ մյուս երկրներում: Բրիտանական The Telegraph-ը գրում է, որ Brexit-ի կողմնակիցները ստորագրություններ են հավաքել ընդդեմ «ԵՄ անսիրտ պաշտոնյաների»: Բուլղարիայի կառավարությունում նշում են, որ չեն կարող օգնել այդ հարցում, քանի որ չեն կարող խախտել օրենքը:

 

Աղբյուր՝  euronews.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝