ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ժամկետը

87454

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, կկայանա հունիսի 7-ին Մոսկվայում:

Սա նրանց առաջին հանդիպումն է Հայաստանում կառավարության փոխվելուց հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 1-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը:

Նա նշել Է, որ բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: «Նախատեսվում Է երկկողմ համագործակցության լայն շրջանակի հարցեր քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման համատեքստում»,-ասել Է նա: «Կարծիքներ կփոխանակվեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցերի շուրջ»,-հավելել Է Կոժինը:

artsakhpress.am

Դիտվել է՝