«Եկեք Ռուսաստան, շատ ուրախ կլինենք». Լավրովը՝ Կիմ Չեն Ինին

_101821413_lavrovkim

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեա կատարած այցելության ժամանակ մի շարք հանդիպումներ է ունեցել:  Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ Լավրովը կորեացի առաջնորդին հրավիրել է Ռուսաստան։

«Եկեք Ռուսաստան, շատ ուրախ կլինենք», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յեն Հոյի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին եւ Կորեական թերակղզում առկա իրավիճակին վերաբերող հարցեր:

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան առավել ակտիվ փոխգործակցության եւ առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորություն ունեն։

Դիտվել է՝