Լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է

Аркадий-Бабченко-1-640x394

Լրագրող Արկադի Բաբչենկոն, ում սպանության մասին հայտարարվել էր երեկ, ողջ է: Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են սպանության նախապատրաստման մեջ կասկածվողին:  

«Լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունը Կիեւում պատվիրել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները»,-հայտարարել է ՈւԱԾ ղեկավար Վասիլի Գրիցակը:

Բաբչենկոն անձամբ ներկայացել է ծառայության մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ գործը հետաքննվել է շուրջ 2 ամիս, եւ նրան մեկ ամիս առաջ հայտնել են, որ պատվիրել են իր սպանությունը:

19_main_new.1527690544

Դիտվել է՝