Դոնբասում «Բոյինգ»-ը խոցվել է ՌԴ զինուժին պատկանող «Բուկ» համալիրով. Քննչական խումբ

ap656254791190pic700700x46731547-32f25f726a7af0329e2a3dc87693d7f5

Դոնբասում 4 տարի առաջ կործանված մալայզիական ուղեւորատար ինքնաթիռը խոցվել է ՌԴ զինված ուժերի զենիթահրթիռային 53-րդ բրիգադին պատկանող «Բուկ» համալիրով: Նման եզրահանգման է եկել քննչական խումբը, որը ներկայացնում են 5 երկրների ներկայացուցիչները:

Միջազգային քննչական խմբի անդամները հայտնել են, որ հաստատվել է «Բուկ» համալիրի տեղակայման վայրը, եւ դա ապացուցվել է ֆոտո-վիդեո նյութերի ուսումնասիրություններից հետո:

Կան շուրջ 100 կասկածյալների անուններ, եւ պետք է պարզել, թե ով է համալիրն Ուկրաինա տեղափոխելու և օդանավը խոցելու հրաման տվել:

Ռուսաստանը հերքում է իր մեղսակցությունը միջադեպին:

Հիշեցնենք, որ Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթ իրականացնող օդանավի կործանման հետևանքով զոհվել էր 298 մարդ՝ հիմնականում Նիդերլանդների քաղաքացիներ:_101726410_770b79d7-f292-45a5-8336-44d2fa6077a1

 

 

Դիտվել է՝