Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից

755265737371398

Ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից:

Նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը, ով նույնպես տուժել էր թունավորումից, հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլին:

Հիշեցնենք, որ հայր եւ դուստր Սկրիպալները թունավորվել էին մարտի 4-ին՝ բրիտանական Սոլսբերի քաղաքում, ինչը միջազգային խոշոր սկանդալի պատճառ դարձավ:

Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ միջադեպին մասնակցություն ունի Մոսկվան: Ռուսաստանցիները հերքում են մեղադրանքները:

1519382974

Դիտվել է՝