Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

137266

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման եւ բարեփոխումների իրականցման ընթացքում եւ ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաեւ տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ:

Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերի եւ շաբաթների քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսեւորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի: Կառավարության ձեւավորման եւ Ձեր պաշտոնավարման ընթացքում մաղթում եմ Ձեզ հաջողություն եւ ամենայն բարիք»:

Դիտվել է՝