Իսրայելական օդուժը ռմբակոծել է Սիրիայում իրանական ռազմական օբյեկտները

jet

Իսրայելական օդուժն այս գիշեր պատասխան հարձակում է ձեռնարկել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների ուղղությամբ:

Այնուհետ Իսրայելը  կոչ է արել Իրանին զերծ մնալ հետագա հարձակումներից՝ նոր, հզոր պատասխանից խուսափելու համար։

Գիշերային հարձակման թիրախում եղել են իրանական «Ալ Քուդս» զորամիավորումների դիրքերը։

Արձակվել է 20 հրթիռ: Հարձակման ենթարկված օբյեկտների թվում են իրանական ռազմական ճամբարը, Դամասկոսի օդանավակայանի տարածքում առկա զինապահեստները եւ այլ օբյեկտներ:  

Այդ ռազմական գործողությունը եղել է ամենախոշորը վերջին տարիների ընթացքում:

 4201830133916634284239

Դիտվել է՝