Մոուրինյու․ Ռոնալդուի հետ անհնարինը դառնում է հնարավոր

timthumb

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը կարող է հաջողության հասնել ամռանը Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունում։

-Պորտուգալիայի հավաքականը հետաքրքիր կազմ ունի։ Առանց Կրիշտիանու Ռոնալդուի նրանք չեն կարող հասնել հաջողության, սակայն Կրիշտիանուի հետ անհնարինը դառնում է հնարավոր։ Նույնը կարող եմ ասել Արգենտինայի հավաքականի մասին։ Առանց Մեսսիի այս ընտրանին որևէ հավակնություններ չի ունենա։ 

Ինձ դուր է գալիս Բրազիլիայի հավաքականը։ Նրանց մոտ տաղանդի, ֆիզիկական և տակտիկական պատրաստավածության հիանալի համադրություն կա։ Ինչ վերաբերվում է եվրոպական հավաքականներին կառանձնացնեմ Իսպանիային։ Նրանք եվրոպական մյուս հավաքականների համեմատ ավելի լավ կազմ ունեն,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է «ESPN US»-ը։

sport.times.am

Դիտվել է՝