Մոսկվայի Կարմիր հրապարակում տոնական շքերթ է անցկացվել

RIAN_5493835

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հաղթանակի շքերթը, որն ընդունել է բանակի գեներալ, ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:

Ռուսաստանի մայրաքաղաքի երկնքում սավառնել են ՌԴ օդատիեզերական ուժերի  ուղղաթիռները եւ օդանավերը:

Ցամաքային զորքերի եւ զինտեխնիկայի հրապարակ մուտք գործելուց առաջ ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ միշտ հպարտանում է խորհրդային ժողովրդի հաղթանակով:

Հրապարակում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հարգել են լռության րոպեով:

Շքերթին մասնակցել է ավելի քան 13 հզր. մարդ, 159 միավոր զինտեխնիկա եւ 75 օդանավ եւ ուղղաթիռ:

 

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝