Մեդվեդեւի գլխավորած ՌԴ կառավարությունը հրաժարական կտա

0AC7C946-9560-427A-ADF5-4BFA7F0DE5D3_w1023_r1_s

ՌԴ կառավարությունը՝ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, հրաժարական կտա, հայտնում է svoboda.org-ը: Հնարավոր է, որ օրեր անց հայտարարվի հաջորդ վարչապետի անունը:

Ինչպես Ինտերֆաքս գործակալությանը հայտնել է Պետդումայի աղբյուրը, արդեն մայիսի 7-ին, Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից հետո, կներկայացվի կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը: Հաջորդ օրը հարցը կքննարկվի ՌԴ Պետդումայի նիստի ժամանակ:

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հաստատել է այդ տեղեկությունը եւ հայտնել, որ ՌԴ նախագահի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրումից հետո Պետդուման հարցը կքննարկի առաջիկա նիստի ընթացքում, որը նախանշված է մայիսի 8-ին:

2012թ.-ին վարչապետի պաշտոնում առաջադրվել էր Դմիտրի Մեդվեդեւը՝ Պուտինի երդմնակալության արարողությունից 2 ժամ անց:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝