Մոսկվայի կենտրոնից բերման են ենթարկել Ալեքսեյ Նավալնիին

1373473789_069142_10

Մոսկվայի կենտրոնում անցկացվող «Նա մեզ համար ցար չէ» ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտնում է tvrain.ru-ն: Դա տեղի է ունեցել Պուշկինյան հրապարակում:

Մինչ ակցիայի մեկնարկը Նավալնին հայտնել է, որ տանը չի գիշերել, որպեսզի չկարողանան իրեն հետեւել:

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ակցիաներ են անցկացվում ՌԴ տարբեր քաղաքներում: Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում հանրահավաքները համաձայնեցված չեն եղել իշխանությունների հետ:

Ավելի քան 200 ցուցարար արդեն բերման է ենթարկվել Կրասնոյարսկում, Յակուտսկում, Սամարայում, Չելյաբինսկում, Պենզայում եւ այլ ռուսաստանյան քաղաքներում:

Դիտվել է՝