Եվրամիությունը կոչ է արել զերծ մնալ առճակատումից

1519713761

Եվրամիությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների բոլոր կողմերին՝ այդ թվում իրավապահ մարմիններին եւ բողոքի ակցիաների մասնակիցներին, կոչ է արել խուսափել առճակատումից: Այդ մասին ասվում է եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

ՀՀ Ազգային ժողովն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկեց  45 պատգամավոր, դեմ՝ 55-ը:

«Խիստ կարեւոր է, որ ներգրավված կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն, ինչպես եղել է վերջին օրերին»,-նշվում է ԵՄ հայտարարությունում:

Եվրամիությունը նաեւ երկխոսության կոչ է անում՝ ժողովրդավարական միջոցներով նոր կառավարություն ձեւավորելու համար՝ սահմանադրությանը համապատասխան եւ ի շահ բոլոր հայերի:

 

Դիտվել է՝