«Ուկրաինա, պատրաստվի՛ր, Պուտինը վրեժը կլուծի այդտեղ». Կ. Բորովոյ

23_main

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ եւ քաղաքական փորձագետ Կոնստանտին Բորովոյը կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում իր նվաստացման համար կփորձի վրեժխնդիր լինել Ուկրաինայից:

«ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հրթիռային հարվածները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերածեցին ծաղրի առարկայի»,-գրել է Բորովոյը Facebook-ի իր էջում:

«Գաճաճին ապտակ հասցրեցին: Հաղթահանդեսը սպառնալիքի տակ է, Պուտինի վրա կծիծաղեն: Ուկրաինան պետք է պատրաստվի, Պուտինը վրեժը կլուծի այնտեղ»,-գրել է փորձագետը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները հրթիռային հարվածներ հասցրեցին Սիրիայի տարածքի մի քանի օբյեկտների:

Հատուկ գործողությունը պատասխանն էր սիրիական Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառմանը, ինչի հետեւանքով զոհվել էր 70-100 մարդ:

Արեւմտյան երկրները քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ պատասխանատուներից մեկը համարում Ռուսաստանին: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պնդել է, որ ռուսաստանցի մասնագետները Դումայում քիմիական հարձակման որեւէ ապացույց չեն հայտնաբերել:

Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը հայտարարել էր, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում խոցել Սիրիայի տարածքին հարվածող ամերիկյան հրթիռները: Սակայն ՀՕՊ ռուսաստանյան ստորաբաժանումները չեն մասնակցել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հարձակումը կանխելու գործողություններին:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝