ՆԱՏՕ-ն ողջունել է ԱՄՆ-ի եւ դաշնակիցների՝ Սիրիային հասցված ավիահարվածները

90_tn

ՆԱՏՕ-ն ողջունել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ավիահարվածները Սիրիայի մի շարք օբյեկտներին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ես աջակցում եմ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի գործողություններին: Դա կկրճատի սիրիական վարչակազմի հետագա քիմիական հարձակումների հնարավորությունները Սիրիայի բնակչության դեմ»,-նշվում է Ստոլտենբերգի հայտարարությունում:

Նա նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հետեւողականորեն դատապարտում է Սիրիայի կողմից քիմիական զենքի շարունակական կիրառումը, ինչը միջազգային նորմերի եւ համաձայնագրերի բացահայտ խախտում է:

 «Դրա դեմ անհրաժեշտ է կոլեկտիվ եւ արդյունավետ արձագանք միջազգային հանրության կողմից»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ավելի քան 100 հրթիռային հարված են հասցրել Սիրիայի տարածքի տարբեր օբյեկտների:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝