ԱՄՆ–ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Սիրիային

6b85c80328321f58e0b5da75267cc173

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիայի տարածքում 30 հրթիռ են արձակել: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի իր անանուն աղբյուրին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրահանգել է «թիրախային հարվածներ հասցնել» քիմիական զենքերի ստեղծմամբ զբաղվող սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ և նշել, որ այդ հարվածները իրականացվելու են Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ համատեղ։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ նման հարվածները «շարունակական կլինեն» և կտևեն այնքան ժամանակ, մինչև Սիրիան դադարեցնի նման զանգվածային ոչնչացման զինատեսակների օգտագործումը։

Ըստ տեղեկությունների ավիահարվածները  հասցվել են երեք կետի, որոնք առնչություն ունեն Սիրիայում քիմիական զենքի ստեղծման աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է Պենտագոնը։

Դամասկոսում տեղակայված թիրախը եղել է գիտահետազոտական կենտրոն, որը մասնակցել է քիմիական զենքի ստեղծմանը։ Հոմս քաղաքում ԱՄՆ–ի և դաշնակիցների օդուժը հարվածել է քիմիական զենքի պահեստին։ 
Պենտագոնը նաև հայտարարել է, որ առաջիկայում նոր ավիահարվածներ չեն նախատեսվում։

Դիտվել է՝