Պենտագոնի ղեկավարը կոչ է արել Սիրիային հարվածելու հապճեպ որոշում չկայացնել

40900883_303

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Սիրիային հարվածելու հապճեպ որոշում չկայացնել:

Սպիտակ տանն անցկացված խորհրդակցության ժամանակ Մեթիսը հայտարարել է, որ Պենտագոնում մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հարվածը Սիրիային կարող է վերաճել ավելի ընդգրկուն հակամարտության Ռուսաստանի, Իրանի եւ Արեւմուտքի միջեւ:

Խորհրդակցության ընթացքում Մեթիսը հորդորել է Թրամփին սպասել սիրիական Դումա քաղաքում տեղի ունեցած քիմիական հարձակման մեջ Բաշար Ասադի մեղավորության ապացույցների ի հայտ գալուն:

«Մենք փորձում ենք դադարեցնել անմեղ մարդկանց սպանությունները: Սակայն ռազմավարության տեսանկյունից խոսքը գնում է այն մասին, թե ինչպես մենք կարող ենք կանխել իրավիճակի էսկալացիան»,-նշել է Մեթիսը:

Պենտագոնի ղեկավարի հայտարարությունից մի քանի ժամ անց Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտնել է, որ նախագահի եւ անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպման ժամանակ Սիրիային հարված հասցնելու հարցով որոշում չի կայացվել:

Միեւնույն ժամանակ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Քորնբլումը վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը վաղ թե ուշ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու որոշում կկայացնի:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝