Նավալնին մասսայական ակցիաներ է կազմակերպում Պուտինի երդմնակալությունից առաջ

32_main

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ մայիսի 5-ին՝ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունից առաջ, մասսայական ակցիաներ են անցկացնելու:

Նավալնին մարդկանց կոչ է անում դուրս գալ փողոցներ, իր խոսքերով՝ «ընդդեմ միապետության, գրաքննության, կոռուպցիայի, աղքատության եւ անհավասարության»:  

Ընդդիմադիր գործիչը ծրագրում է նախապես հայտ ներկայացնել հանրահավաքների անցկացման համար: Մերժման դեպքում Նավալնին կոչ է անում ամեն դեպքում դուրս գալ մասսայական ակցիաների, քանի որ ըստ Սահմանադրության համապատասխան հոդվածի, քաղաքացիները խաղաղ հանրահավաքների եւ երթերի անցկացման իրավունք ունեն:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները տեղի ունեցան մարտի 18-ին: Վլադիմիր Պուտինը հաղթեց եւ նախագահի պաշտոնը կզբաղեցնի 4-րդ անգամ:

Ալեքսեյ Նավալնիին ընտրություններին չեն թույլատրել մասնակցել, ինչից հետո նա այդ գործընթացը բոյկոտելու կոչ էր արել:

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝