Թրամփը Սիրիային հարվածելու մասին նոր հայտարարություն է արել

4679486

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հստակ ժամկետ չի հնչեցրել, թե երբ է ԱՄՆ-ը ծրագրում հրթիռային հարված հասցնել Սիրիայի տարածքին՝ ի պատասխան քիմիական հարձակման:

«Երբեք չեմ ասել, թե երբ տեղի կունենա Սիրիայի վրա հարձակումը: Կարող է լինել շատ շուտով, կարող է եւ չլինել: Ցանկացած դեպքում Միացյալ Նահանգներն իմ ղեկավարությամբ հսկայական աշխատանք է կատարել տարածաշրջանն «Իսլամական պետությունից» ազատելու ուղղությամբ: Իսկ որտե՞ղ է ձեր «Շնորհակալություն, Ամերիկա»-ն»,-գրել է Թրամփը սոցցանցի իր էջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկացի նախագահը Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածներին: Մինչ այդ ռուսաստանյան կողմը հայտարարել էր, որ պատրաստ է խոցել Սիրիայի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ: 

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին սիրիական Դումա քաղաքում քիմիական զենք էր կիրառվել, ինչի հետեւանքով զոհվել էին ավելի քան 70, վիրավորվել՝ շուրջ 500 մարդ:

ԱՄՆ-ը մեղադրանքներ էր հնչեցրել Սիրիայի կառավարության հասցեին, իսկ հարձակման պատասխանատու էր համարել Ռուսաստանին:

Снимок

 Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝