ԱՄՆ պետքարտուղարը կդադարեցնի Ռուսաստանի հանդեպ «մեղմ քաղաքականությունը»

37116078_303

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի «մեղմ քաղաքականության» տարիներն անցել են: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության նոր ղեկավար Մայք Պոմպեոն, ով նախկինում զբաղեցնում էր ԿՀՎ տնօրենի պաշտոնը:

«Ռուսաստանը շարունակում է ագրեսիվ գործողությունները, եւ Թրամփի աշխատակազմը դրանք դիտարկում է որպես սպառնալիք՝ ուղղված ԱՄՆ-ին»,-ընդգծել է պետքարտուղարը:

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, պահանջվում է Մոսկվայի հետ երկխոսության հնարավորություններ թողնել:  

Պոմպեոն ռուսաստանյան կողմի հետ դիվանագիտական հարաբերություններն անվանել է բարդ, սակայն պնդում է, որ դրանք պետք է պահպանվեն:

«Արտաքին քաղաքական նպատակներին, որոնք իր առջեւ դրել է Թրամփի աշխատակազմը, անհրաժեշտ է հասնել անդուլ դիվանագիտության, այլ ոչ թե երիտասարդությանը պատերազմի ուղարկելու միջոցով»,-հայտարարել է Պոմպեոն:

Մասնավորապես, նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կհասնի Փխենյանի հետ որոշակի համաձայնությունների ձեռքբերմանը: 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝