«Պատրաստվի՛ր, Ռուսաստան, դրանք կթռչեն». Թրամփը խոստացել է հրթիռային հարված հասցնել Սիրիային

385C33BA-3D42-492D-9EAD-9C1ADA37057B_w1023_r1_s

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է առաջիկայում Սիրիային հրթիռային հարված հասցնելու մասին:

Թվիթթերյան իր էջում նախագահը արձագանքել է ռուսաստանցի պաշտոնյաների հայտարարություններին այն մասին, որ Մոսկվան պատրաստ է խոցել մերձավորարեւելյան երկրի ուղղությամբ արձակված հրթիռները:

«Ռուսաստանը խոստացել է խոցել Սիրիայի ուղղությամբ արձակված ցանկացած հրթիռ: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, դրանք կթռչեն: Դրանք կլինեն լավը, նորը եւ «խելացի»: Չի կարելի աջակցել «գազային անասուն-մարդասպանին», ով սպանում է իր քաղաքացիներին եւ հաճույք ստանում»,-գրել է ԱՄՆ նախագահը:

tramp

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝