Լոնդոնը հրաժարվել է Սիրիային հարվածելու ԱՄՆ-ի առաջարկից

1508798730

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պահանջել է ավելի շատ ապացույցներ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ եւ հրաժարվել է ռազմական հարված հասցնել Սիրիային: Այդ մասին հայտնել է The Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ մերժումը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Պետությունների ղեկավարները նշել են, որ եթե հարձակումը հաստատվի, դա կդառնա «Ասադի ռեժիմի սարսափելի դաժանության» եւս մեկ վկայություն: 

Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել էին, որ ապրիլի 7-ին սիրիական Դումա քաղաքում քլորային ռուբեր են կիրառվել, իսկ ավելի ուշ տեղեկություններ ստացվեցին, որ եւս մեկ հարձակման ժամանակ կիրառվել է նյարդապարալիզացնող գազ: Հաղորդվում է 49-70 զոհերի մասին:

ԱՄՆ-ի իշխանությունները սիրիական բանակի կողմից քիմիական զենք կիրառելու պատասխանատու է համարել նաեւ Ռուսաստանին: Ռուսաստանյան կողմը հերքում է մեղադրանքները: 

 

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝