Ղրիմում ավտոբուսի և էլեկտրագնացքի բախման հետևանքով հինգ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել

83950

Հինգ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել Ղրիմի հյուսիսում երկաթուղու գծանցի վրա էլեկտրագնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով, հայտնել են Ղրիմի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունում (ՊետԱՊ)։

Վարչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ «ընդամենն ավտոբուսում եղել է 13 մարդ, որից հինգը զոհվել է, յոթը՝ տուժել»։

Ղրիմի իշխանությունները ստեղծել են պատահարի պատճառները պարզող աշխատանքային խումբ։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, որ տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Ակսենովը ցավակցություն է  հայտնել զոհվածների ընտանիքներին։

Վթարը տեղի է ունեցել երկաթուղու Կրասնոպերեկոպսկ-Արմյանսկ գծանցի վրա, Կրասնոպերեկոպսկի շրջանի Սուվորովո գյուղի մոտ։ Էլեկտրագնացքը ռելսերից դուրս չի եկել։ Քննչական կոմիտեն և ոստիկանությունը ստուգում են անցկացնում։

Դիտվել է՝