Սերգեյ Սկրիպալը շուտով կարող է օգնել իր թունավորման գործով հետաքննությանը

eski-rus-casusu-ingilterede-saldiriya-ugradi

Մեծ Բրիտանիայում թունավորված ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի վիճակը թույլ է տալիս հուսալ, որ մոտ ժամանակներս նա կարող է օգնել հետաքննությանը:

Այդ մասին հայտնել է Քրիստին Բլանշարը, այն հիվանդանոցի բժշկական տնօրենը, որտեղ բուժում են ստանում հայր եւ դուստր Սկրիպալները:

Բժշկի խոսքերով՝ Յուլյա Սկրիպալի առողջական վիճակն արդեն բավարար է, որպեսզի հանդես գա թունավորումից հետո առաջին հայտարարությամբ: Իսկ Սերգեյ Սկրիպալի վիճակը նա գնահատել է որպես «արագ բարելավվող»:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլյան, թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել էին ծայրահեղ ծանր վիճակում:

Մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սկրիպալի թունավորման մեջ մեղադրել էր Ռուսաստանին եւ հայտարարել 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: 

ԱՄՆ-ն ու մի շարք այլ երկրներ աջակցեցին Մեծ Բրիտանիային եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեցին՝ արտաքսելով ռուսաստանցի դիվանագետներին:

 

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝