«Թրամփը կփորձի ճնշում գործադրել Պուտինի վրա, որպեսզի ռուսները փոխեն իրենց վարքագիծը»

Снимок

ՌԴ գործարարների, պաշտոնատար անձանց եւ ընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները խոչընդոտ չեն հանդիսանա ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման հարցում: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:

«Ինչպես ավելի վաղ հայտնել է նախագահը, նա ցանկանում է լավ հարաբերություններ ձեւավորել Ռուսաստանի հետ, սակայն դա կարող է կախված լինել ռուսաստանցիների որոշ գործողություններից: Ինչ էլ որ լինի, նախագահը ցանկանում է շարունակել կոշտ ուղեգիծն այնքան, քանի դեռ չենք տեսնի փոփոխություններ»,-ասել է Սանդերսը:

Նրա կարծիքով՝ հանդիպման ժամանակ Թրամփը կփորձի ճնշում գործադրել իր գործընկերոջ վրա, որպեսզի «ռուսները փոխեն իրենց վարքագիծը»: Միեւնույն ժամանակ նախագահները հնարավորություն ունեն քննարկել երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակը եւ հնարավոր զարգացումը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Դոնալդ Թրամփը Պուտինին առաջարկել էր հանդիպել Վաշինգտոնում:  

Իսկ երեկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց նոր պատժամիջոցների ցանկն ընդդեմ 38 ռուսաստանցի գործարարների, պաշտոնատար անձանց եւ ընկերությունների: 

Այդ ցուցակում են հայտնվել գործարարներ Օլեգ Դերիպասկան, Կիրիլ Շամալովը, Վիկտոր Վեկսելբերգը, Ալեքսեյ Միլլերը, մի շարք պաշտոնյաներ եւ ընկերություններ: 

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝