«Ռուսաստանը Դոնբասն օգտագործում է որպես զինտեխնիկայի փորձադաշտ»

poltorak_8d3d4

Ռուսաստանը ժամանակավորապես օկուպացրած Դոնբասի տարածքն օգտագործում է սեփական զինատեսակները փորձարկելու համար: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը:

«Հակառակորդի օպերատիվ ծրագրերը պարունակում են մեր տարածքներում ռազմական գործողությունների վարման բազմաթիվ տարբերակներ: Ռուսաստանը Դոնբասն օգտագործում է ոչ միայն զինվորականներին վերապատրաստելու համար, ովքեր հետագայում մարտնչում են այլ թեժ կետերում, մասնավորապես, Սիրիայում, այլեւ որպես փորձադաշտ ռազմական տեխնիկայի փորձարկման համար»,-նշել է նախարարը:

Նրա խոսքերով՝ Դոնբասում ընթացող պատերազմն Ուկրաինային թույլ չի տալիս զարգանալ եւ բարեփոխվել առավելագույն արագ տեմպերով:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտությունը սկսվել է 2014թ.-ի ապրիլին: Ռազմական գործողություններ են ընթանում Ուկրաինայի զինված ուժերի եւ ռուսամետ զինյալների միջեւ, ովքեր վերահսկում են Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների մի մասը:

 

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝