ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում տեղ կգտնեն Սեչինը եւ Միլլերը

sechin-rosneft-14

ԱՄՆ-ը ծրագրում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, այս անգամ ընդդեմ ռուսաստանցի միլիարդատերերի, ովքեր կապեր ունեն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Reuters-ը եւ The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձանց, հաղորդում են, որ առնվազն 7 ռուսաստանցիներ տեղ կգտնեն նոր ցուցակում: 

Նշվում է, որ նոր պատժամիջոցներն ուղղված կլինեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հունվարյան ցուցակում ներառված մեծահարուստների դեմ: Այդ ցանկում են, մասնավորապես, «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը եւ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը:

Պատժամիջոցների մասին կհայտարարվի մինչեւ ապրիլի 6-ը:

Վերջին անգամ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվել մարտի 15-ին:

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝