Էրդողանն Իսրայելի վարչապետին անվանել է օկուպանտ եւ ահաբեկիչ

700ht_Er

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ զոհվել էին 16 եւ վիրավորվել ավելի քան 1000 պաղեստինցիներ, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին անվանել է օկուպանտ եւ ահաբեկիչ:

«Լսու՞մ ես, Նեթանյահու: Դու օկուպանտ ես, եւ դու այդ հողերում քեզ պահում ես օկուպանտի նման: Միեւնույն ժամանակ դու ահաբեկիչ ես հանդիսանում»,- հայտարարել է թուրք նախագահը՝ ելույթ ունենալով Ադանայի հեռուստատեսությամբ: 

Գազայի հատվածում անկախ եւ բաց հետաքննության անցկացման կոչեր են հնչեցրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եւ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:   

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա հետաքննող հանձնաժողովի աշխատանքը եւ չեն համագործակցի որեւէ նման հանձնաժողովի հետ: 

Նա նաեւ նշել է, որ Իսրայելի զինուժը հրազեն եւ արցունքաբեր գազ է կիրառել միայն այն պաղեստինցիների դեմ, ովքեր փորձել են հատել սահմանը: 

Իսրայելցի նախարարը հերքել է այն տեղեկությունները, թե կրակ է բացվել պաղեստինցի խաղաղ ցուցարարների ուղղությամբ:

 

Աղբյուր՝ interfax.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝