Պուտինը լրջորեն մտածում է միապետության վերականգնման մասին. Պոնոմարյով

5a97caca370f2ce3788b45c2

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտածում է Ռուսաստանում միապետության վերականգնման մասին: 

«Նա, ինձ թվում է, լրջորեն մտածում է միապետական ծիսակարգի լիարժեք վերածննդի մասին՝ ընդհուպ միապետության վերականգնման: Կար նման մի գեներալ՝ Ֆրանսիսկո Ֆրանկոն, Իսպանիայի ղեկավարը, ով իր անձնական անվտանգությունն ապահովեց միապետության ռեստավրացիայի միջոցով, եւ դա հանդիսանում է գլխավորը Պուտինի օրակարգում՝ այս ժամկետում»,-նշել է Պոնոմարյովը:

Ըստ նրա՝ միապետի կոչումը, ով ներգրավված չի լինի քաղաքական գործընթացների մեջ, ում իշխանությունը տրված է ոչ թե ժողովրդի կամոք, այլ Աստծո կողմից, կարող  է ցանկացածին երաշխավորել անձնական անձեռնմխելիություն, այդ թվում եւ Պուտինին:

Իլյա Պոնոմարյով

Իլյա Պոնոմարյով

«Գոյություն ունի Ռոմանովների դինաստիան, որին պատեհ առիթով արդեն սկսել են նախապատրաստել: Հրավիրել էին, մասնավորապես, ղեկավարել Ղրիմը, եւ նրանք այնքան էլ դեմ չէին: Պարզապես պարզ դարձավ, որ նրանք դժվար թե կարողանային վերահսկել իրավիճակը Ղրիմում: Նրանք չափազանց հեռու են ռուսաստանյան արդիական կյանքից: Սակայն ազգային մասշտաբի արարողակարգային պաշտոնի համար միանգամայն պիտանի կլինեն: Կարող են լինել նաեւ այլ սցենարներ»,-նշել է քաղաքական գործիչը:

Նա ընդգծել է, որ խոսքը սահմանադրական միապետության մասին է: «Միապետության վերականգնման ընթացակարգը հնարավորություն կտա նրան խուսափել միջազգային տրիբունալների հատուցումից»,-կարծում է Պոնոմարյովը:

«Բավարար ժամանակ կա: Հավանաբար այժմ կկազմակերպվեն նախագահի պոտենցիալ հետնորդների առնետային մրցավազքեր: Այնուհետ Պուտինը ծանրութեթեւ կանի, թե որ տարբերակն է ավելի իրական: Նրա համար, կրկնեմ, գլխավորն անձնական անվտանգությունն է: Նա բավականին խելամիտ մարդ է, ոչ շատ խելացի, ոչ շատ համարձակ, բայց բավականին խելոք: Նա լավ հոգեբան է: Նրա համար կարեւոր է, որ մարդը, ով կլինի իրենից հետո, հստակ ապահովի իր պաշտպանությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,-եզրափակում է ռուսաստանցի քաղաքական գործիչը:

 Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝