Ռուսաստանն արտաքսում է մի շարք երկրների դիվանագետների

1517622431

Մոսկվան արտաքսում է մի շարք երկրների դիվանագետների՝ ի պատասխան «Սկրիպալի գործով» այդ երկրներից ռուսաստանցի դիավանագետների արտաքսման:

Ինչպես նշել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, այդ միջոցը «հայելային» բնույթ է կրում: Ռուսաստանը պետք է լքեն 4 լեհ, 3-ական լիտվացի եւ չեխ, 2 իտալացի եւ 1 լատվիացի դիվանագետներ:

Նաեւ կարտաքսվեն նիդերլանդական դիվանագիտական ներկայացուցչության 2 աշխատակից, շվեդական եւ էստոնական ռազմական կցորդ Թոմաս Պեդան: Նրանք երկիրը պետք է լքեն մինչեւ ապրիլի 7-ը:

ՌԴ ԱԳՆ-ն նաեւ Լոնդոնից պահանջել է կրճատել դիվանագետների եւ ադմինիստրատիվ աշխատակիցների թիվը՝ դարձնելով այնքան, որքան ռուսաստանցիներ են աշխատում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:   

Հիշեցնենք, որ Լոնդոնը երկրից արտաքսել էր 23 ռուսաստանցի դիվանագետների: Մեծ Բրիտանիային աջակցել էին ԵՄ 16 երկրներ, նաեւ ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Ավստրալիան, Մոլդովան, Ալբանիան, Մակեդոնիան, Ուկրաինան:  

  Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝