ՌԴ դիվանագետները «կոկաինյան ինքնաթիռով» Լոնդոնից թռչում են Մոսկվա

84_tn

Մեծ Բրիտանիայից արտաքսված ռուսաստանցի դիվանագետներին տեղափոխող օդանավը թռիչք է կատարում դեպի Մոսկվա: Կառավարական Իլ-96 ինքնաթիռը, որը հիշատակվում էր «կոկաինյան գործում», Լոնդոնից վերադառնում է Ռուսաստան:  

Դիվանագետներին տեղափոխող ինքնաթիռը նկատվել էր տեսանյութերում, որոնք հրապարակել էր «կոկաինյան գործը» քննող Արգենտինայի ոստիկանությունը: Կադրերում երեւում էր, թե ինչպես են ինքնաթիռ տեղափոխում ճամպրուկները՝ լցված ալյուրով, ինչով ոստիկանները փոխարինել էին կոկաինը:

RA-96023 համարանիշով օդանավը պատկանում է ՌԴ նախագահի գործերի կառավարչությանը:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սկրիպալի թունավորման համար մեղադրանքներ էր հնչեցրել Ռուսաստանի հասցեին եւ վերջնագիր էր ներկայացրել Կրեմլին:

Երբ վերջնագրի ժամկետը լրացավ, Մեյը հայտարարեց Մեծ Բրիտանիայից 23 ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին:

Օրեր անց Ռուսաստանը երկրից արտաքսեց 23 բրիտանացի դիվանագետների: Բացի այդ, կփակվի Ռուսաստանում Բրիտանական խորհրդի ներկայացուցչությունը:

 Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝