Անգելա Մերկելը կրկին ընտրվել է Գերմանիայի կանցլեր

42680101_303

Գերմանիայի խորհրդարանի կողմից Անգելա Մերկելը 4-րդ անգամ անընդմեջ ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր, հայտնում է Deutsche Welle-ն:

Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի թեկնածությանը կողմ են արտահայտվել բունդեսթագի 364 պատգամավորներ, դեմ են քվեարկել 315-ը, 9-ը ձեռնպահ են մնացել:

Մերկելը նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ձեռքից կանցլերի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ հրովարտակ կստանա: Այնուհետ տեղի կունենա կառավարության նոր ղեկավարի եւ անդամների երդմնակալության արարողությունը: Այսօր կանցկացվի նաեւ նոր կառավարության առաջին նիստը:

Սա կառավարության կազմավորման ամենաերկարատեւ գործընթացն էր, որը տեւել է 171 օր: Գերմանական կառավարության կազմում կընդգրկվեն Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական կուսակցության եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:

 Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝