Վախճանվել է հանրահայտ գիտնական Սթիվեն Հոքինգը

_100408766_045529641-1

Քեմբրիջում 76 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան, բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը:

Հոքինգը տառապում էր հազվագյուտ հիվանդությամբ ALS (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ): Հիվանդությունը նրան աստիճանաբար անդամալույծ էր դարձրել:

Հոքինգը կարծում էր, որ տիեզերքի գաղութացումը անհրաժեշտ է մարդկության ապագայի համար։ Նա նաև պնդում էր, որ այլմոլորակայինները հավանաբար գոյություն ունեն, բայց պետք է խուսափել նրանց հետ կապ հաստատելուց։  2010 թվականին նա ասել է․ «Եթե այլմոլորակայիններն այցելեն մեզ, ես կարծում եմ արդյունքը կլինի այնպիսի մի բան, ինչպես երբ Քրիստոֆեր Կոլոմբոսն առաջինը ոտք դրեց Ամերիկա, ինչն այդքան էլ լավ ազդեցություն չունեցավ ամերիկացի հնդիկների վրա»:

2007-ին՝ 65 տարեկանում, կատարվեց Հոքինգի կյանքի երազանքը՝ նա հայտնվեց անկշռության մեջ: Մարդկության համար գլխավոր ռիսկերը Հոքինգը համարում էր միջուկային պատերազմը և գենետիկորեն կառուցված վիրուսի հարձակումը:

Հոքինգը հայտնի է տիեզերագիտության ասպարեզում իր աշխատություններով, ինչպես նաև գիտության մասսայականացմամբ:

Նա 12 պատվավոր աստիճան ունի, հանդիսանում է ԱՄՆ-ի Գիտությունների ակադեմիայի եւ Բրիտանական գիտական թագավորական միության անդամ: Բազմաթիվ պարգեւների եւ մրցանակների դափնեկիր է:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝