Թրամփը պետքարտուղար Թիլերսոնին պաշտոնանկ է արել

73D8159A-AC64-4440-8CAA-8ACB2E484E25_cx14_cy3_cw86_w1023_r1_s

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հայտնել է, որ պաշտոնից հեռացնում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին եւ նրա փոխարեն նշանակում ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոյին:

«Մայք Պոմպեոն կլինի մեր նոր պետքարտուղարը: Նա հրաշալի կկատարի այդ գործը: Շնորհակալություն Ռեքս Թիլերսոնին իր ծառայության համար: Ջինա Հասպելը կդառնա ԿՀՎ նոր տնօրենը եւ առաջին կինը՝ ընտրված այդ նպատակով: Շնորհավորանքներս բոլորին»,-գրել է Թրամփը:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին Թրամփի եւ Թիլերսոնի միջեւ առկա հակասությունների մասին: Անձամբ պետքարտուղարը պնդել է, որ ինքը նորմալ հարաբերություններ ունի նախագահի հետ:

Պաշտոնանկությունից մի քանի ժամ առաջ Թիլերսոնն իր համերաշխությունն է հայտնել Մեծ Բրիտանիային՝ ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման հարցի հետ կապված:   

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝