ԱՄՆ-ը պատրաստ է Սիրիայում «միայնակ գործել»

42948058_303

Եթե Ռուսաստանը չպահպանի Սիրիայում 30-օրյա զինադադարի մասին ՄԱԿ-ի որոշումը, ԱՄՆ-ն այնտեղ «միայնակ կգործի»: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

«Դա այն ճանապարհը չէ, որը մենք նախընտրում ենք, սակայն դա այն ճանապարհն է, որը մենք անցել ենք մեկ անգամ եւ կարող ենք կրկին անցնել»,-ասել է Հեյլին: 2017թ.-ին, երբ Սիրիայում թունավոր գազ կիրառվեց, ամերիկացի զինվորականներն օդային հարվածներ հասցրեցին սիրիական ռազմաօդային ուժերի բազաներին:

Վաշինգտոնը ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել է մասնակցություն ցուցաբերել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում եւ շրջափակման մեջ գտնվող Արեւելյան Գուտայի շրջանում 30-օրյա անհետաձգելի զինադադարի ապահովմանը:

Փետրվարի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հատուկ բանաձեւով նախանշեց ամբողջ Սիրիայի տարածքում հրադադարի անհրաժեշտությունը: Սակայն իրավական պարտավորվածություններ չսահմանվեցին, եւ Նիքի Հեյլին հայտարարեց նոր բանաձեւի պատրաստման մասին:

Ռուսաստանը համարում է, որ Սիրիայում անհետաձգելի հրադադարը ուտոպիա է: 

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝