Հանրապետականները Թրամփի շտաբի եւ Կրեմլի միջեւ դավադրության ապացույցներ չեն գտել

42897637_303

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության հանձնաժողովը եզրահանգման է եկել, որ Թրամփի շտաբը չի մասնակցել Ռուսաստանի հետ դավադրությանը: Միեւնույն ժամանակ 2016թ.-ի նախագահական ընտրություններին Կրեմլի միջամտության փաստը հանրապետականները չեն հերքում:

Այդ մասին հայտարարել է Տեխաս նահանգի ներկայացուցիչ Մայք Քոնվեյը՝ հղում անելով վկաների հարցաքննության տվյալներին, որն անցկացրել է հատուկ քննչական խումբը: «Մենք դավադրության ոչ մի ապացույց չենք հայտնաբերել»,-ասել է Քոնվեյը:

Նա ընդգծել է, որ փորձագետները արձանագրել են հանդիպումների համար անհարկի ոչ ճիշտ արտահայտություններ, սակայն նկատել է, որ չի կարելի այդ չկանխամտածված շփումները համարել դավադրության մաս:

Զեկույցի նախագծում հանրապետականները համաձայնություն են տվել ամերիկյան հետախուզության եզրակացությանը, որ ռուսաստանյան կողմը միջամտել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:

Ամերիկացի հանրապետականները մտադիր են զեկույցի նախագիծը տրամադրել Դեմոկրատական կուսակցության իրենց գործընկերներին:  

Աղբյուր՝ Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝