Պորոշենկոն փորձում է երկրում փոփոխություններ իրականացնել, սակայն առաջնահերթը հարստանալն է եւ իշխանությանը մնալու ձգտումը

94_main

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն առաջին հերթին ձգտում է հարստանալ: Նման կարծիք է հայտնել լրագրող Սերգեյ Ռախմանինը:

«Կարծում եմ՝ այդ անձի սանդղակը չի համապատասխանում այն խնդիրներին, որոնց հետ նա բախվել է: Նա շատ խելացի մարդ է: «Շատ»-ը հնարավոր է՝ չափազանցություն է: Սակայն նա հաստատ խելացի է, աշխատասեր, բայց ոչ մասշտաբային: Նա չկարողացավ ճիշտ ձեւով առաջնահերթությունները ներկայացնել: Նա իրոք փորձում է փոփոխություններ կատարել երկրում: Սակայն դա նրա մոտ երրորդ տեղում է, այլ ոչ թե առաջին»,- ասել է Ռախմանինը:

Այն հարցին, թե որ խնդիրներն են Պորոշենկոյի մոտ առաջին եւ երկրորդ տեղում, լրագրողը պատասխանել է. «Հարստացումը եւ իշխանությանը մնալու ձգտումը: Դրանք միմյանց փոխկապակցված են»:

«Մասամբ նա փոփոխություններ իրականացնում է երկրում, որպեսզի հարստանա եւ մնա իշխանության ղեկին: Քչերն են հիշում. 2013թ.-ի աշնանը՝ Մայդանից հաշված օրեր առաջ, նա ինչ-որ տեղ ելույթ էր ունեցել եւ շատ ճիշտ խոսքեր էր արտասանել, թե աշխարհն այնքան արագ է փոխվում, որ Ուկրաինային, միջազգային գործընթացներից դուրս չմնալու համար, անհրաժեշտ է ոչ թե բարեփոխումներ իրականացնել, այլ արագացնել ընթացքը, ցատկ կատարել: Եվ նա այդ հնարավորությունն ուներ: Սակայն մենք չցատկեցինք: Մենք անգամ մի քիչ հետ գնացինք՝ մեկ քայլ առաջ արեցինք եւ չորս քայլ հետ: Նրա խնդիրն, իմ կարծիքով, մասշտաբի պակասն է»,- ասել է Ռախմանինը:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝