Սլովակիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել լրագրողի սպանությունից հետո

4C2BA383-9901-4FCF-8FC4-0CE000594707_cx0_cy9_cw0_w1023_r1_s

Սլովակիայի ՆԳ նախարար Ռոբերտ Կալինյակը հայտարարել է իր հրաժարականի մասին:

«Ես ինձ վրա զգում եմ կոալիցիայի իմ գործընկերների հայացքները, եւ կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անեմ, որ իրավիճակը երկրում լինի կայուն: Ահա թե ինչու ես որոշեցի հրաժարական տալ»,-ասել է Կալինյակը: Վերջինս նաեւ խորհրդարանի անդամ է, սակայն դեռեւս չգիտի՝ կշարունակի՞ արդյոք կատարել պատգամավորի պարտականությունները կառավարության կազմից հեռանալուց հետո:

Роберт Калиняк и премьер Словакии Фицо

Փետրվարի վերջին Սլովակիայի պատմության ընթացքում առաջին անգամ լրագրող էր սպանվել իր պրոֆեսիոնալ գործունեության համար: 27-ամյա Յան Կուցիակի հետ սպանվել էր նաեւ նրա ընկերուհին:

Լրագրողի սպանությունից հետո հրաժարական տվեցին վարչապետի օգնական Մարիա Տրոշկովան, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիլիամ Յասանը, մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը: Ոստիկանությունն այդ գործով արդեն ձերբակալել է 7 մարդու:

Սակայն Սլովակիայում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ շատերը նշում են, որ իրավապահների գործողությունները բավարար չեն, եւ պետք է հրաժարական ներկայացնի Ռոբերտ Ֆիցոյի կառավարությունը:  

Աղբյուր՝ currenttime.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝