Բեռլինում անհայտ անձինք այրել են մզկիթ

42926627_303

Բեռլինյան մզկիթի վրա հարձակում է տեղի ունեցել: Երեք անհայտ անձիք կոտրել են թուրքական մզկիթի  պատուհանը եւ հրկիզել են: Ականատես անցորդները ոստիկանություն են կանչել, սակայն իրավապահներին չի հաջողվել ձերբակալել հանցագործներին: Դեպքի վայր ժամանած հրշեջները հանգեցրել են կրակը, սակայն մզկիթի սրահներից մեկն ամբողջովին այրվել է:

Դրանից մեկ օր առաջ Բադեն Վյուրտեմբերգի տարածքում նույնպես թուրքական մզկիթի վրա «Մոլոտովի կոկտեյլներ» են շպրտել: Ոստիկանության տվյալներով, դեռեւս հայտնի չէ՝ այն  իսլամաֆոբիկ բնույթ ունի, թե ոչ:

Հունվար-փետրվար ամիսներին կրոնական համայքների վրա մի քանի հարձակումներ արձանագրվել են Գերմանիայի տարբեր շրջաններում: Կապված այն հանգամանքի հետ, որ հարձակման ենթարկված մզկիթների վրա փակցրել են նաեւ հակաթուրքական կարգախոսներ՝ Թուրքիայի դրոշը ջնջած նկարներով, ոստիկանությունը չի բացառում, որ այդ հանցագործությունների հետեւում կանգնած են քուրդ արմատականները: Այդ հարձակումները կարող են կապված լինել Հյուսիսային Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի իրականացրած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների հետ:

Աղբյուր՝ dw.com 

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝