«Պուտինին լսեցին, եւ լսեցին Կրեմլի համար ամենացավոտ եղանակով»

60_tn

Քաղաքագետ Տարաս Բերեզովեցը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի մերձեցումը ՆԱՏՕ-ի հետ ռուսաստանյան նոր զինատեսակների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների հետեւանք է, հայտնում է gordonua.com-ը:  

Ըստ նրա, Ռուսաստանի նախագահը ՆԱՏՕ-ի կազմ Ուկրաինայի մուտք գործելու համար բոլորից շատ բան է արել: 

«Ուկրաինային ՆԱՏՕ-ի ասպիրանտ-երկրի կարգավիճակ տալը ԱՄՆ-ի՝ պուտինյան «խաղ ու պարի» պատասխանն էր՝ այդ թվում համակարգչային-մուլտիպլիկացիոն շնորհանդեսի: Վերջին ելույթի ժամանակ Պուտինը խանդավառված բացականչեց. «Մենք կոչ էինք անում լսել մեզ: Այժմ կլսե՛ք արդեն»: Պետք է խոստովանել, որ նա հասավ իր նպատակին: Նրան լսեցին, եւ լսեցին Կրեմլի համար ամենացավոտ եղանակով: Մոսկվայի ամենամեծ ֆոբիաներն իրականություն են դառնում»,-նշել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ այսօր ՆԱՏՕ-ն Ուկրաինային շնորհել է ասպիրանտ-երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամության թեկնածուի  կարգավիճակ:

Ուկրաինան ակտիվացրել էր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ 2014թ.-ին՝ Ղրիմի անեքսիայի եւ Դոնբասում ռուսաստանյան ագրեսիայի ֆոնին: 2017թ.-ի հունիսին ուկրաինական խորհրդարանը հավանություն տվեց օրենքին, որն ամրագրում էր ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու Ուկրաինայի մտադրությունը: Իսկ նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, որ դաշինքի կազմ Ուկրաինայի մուտք գործելու որոշումը կընդունվի հանրաքվեի միջոցով:

Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝