ՆԱՏՕ-ն Ուկրաինային ճանաչել է որպես ասպիրանտ-երկիր

630_360_1504245912-6705

Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունում է Ուկրաինայի՝ կազմակերպության լիարժեք անդամ դառնալու ձգտումները: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում:

«ՆԱՏՕ-ի դռները միշտ բաց են ցանկացած եվրոպական երկրի համար, որն ի վիճակի է իր վրա վերցնելու անդամակցության պարտականությունները եւ նպաստելու անվտանգությանը եվրաատլանտյան տարածաշրջանում: 1949թ.-ից ՆԱՏՕ-ի անդամ երկրների թիվը 12-ից հասել է 29-ի՝ անցնելով ընդլայնման 7 փուլ: Այսօրվա դրությամբ չորս գործընկեր երկիր հայտնել են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ձգտումների մասին՝ Բոսնիա եւ Հերցեգովինան, Վրաստանը, Մակեդոնիան եւ Ուկրաինան»,- ասվում է հաղորդագրությունում: Ինչպես մեկնաբանում են կայքում, ասպիրանտ-երկրներն այն երկրներն են, որոնք հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ձգտումների մասին:

Ասպիրանտ-երկրները կարող են հրավիրվել անդամակցությանը վերաբերող գործողությունների ծրագրի մշակմանը՝ պոտենցիալ անդամակցությանը նախապատրաստվելու եւ ապագա անդամակցության հետ կապված պարտականությունները կատարելու կարողությունները ցուցադրելու համար:

Անդամակցությանը վերաբերող գործողությունների ծրագրի մշակմանը մասնակցելը չի երաշխավորում անդամակցությունը կազմակերպությունում:

Հունգարիան անցած տարի ընդունած «Կրթության մասին» օրենքի պատճառով արգելափակել է Ուկրաինայի եվրաինտեգրման ձգտումները, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելը:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝