Բաքվում հանրահավաքի ժամանակ կարգելվի չհամաձայնեցված կարգախոսների վանկարկումը

images_cms-image-000039784 (1)

Ադրբեջանցի իրավապահները հայտարարել են, որ Բաքվում ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ», «Ազգային ճակատ» եւ «Մուսաֆաթ» կուսակցությունների կազմակերպած հանրահավաքի ժամանակ սադրանքներ թույլ չեն տա:

Հանրահավաքի կազմակերպիչները հրավիրվել են ոստիկանական բաժանմունքներ: Նրանց զգուշացվել է, որ չի թույլատրվելու որեւէ կարգախոսի վանկարկում՝ բացառությամբ այն կարգախոսների, որոնք համաձայնեցվել են քաղաքային իշխանությունների հետ:

Այդ պայմանը խախտելու, նաեւ դիմակայության կամ անկարգությունների դեպքում մեղավորները կպատժվեն, հայտարարել է Բաքվի փոխոստիկանապետ Սահլաբ Բաղիրովը:   

Հանրահավաքի նախօրեին ոստիկաններն առանձնազրույցներ են ունեցել ընդդիմադիր կուսակցությունների բազմաթիվ անդամների հետ:

«Մուսաֆաթ» կուսակցության աշխատակազմի ղեկավար Գյուլյագ Ասլանլիի խոսքերով, ոստիկանական բաժիններ են տեղափոխվել կուսակցության շրջանային կառույցների ղեկավարները՝ շուրջ 20 մարդ: 

Բաքվում հանրահավաքը կանցկացվի «Ո՛չ միապետությանը», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ո՛չ կոռուպցիային» եւ այլ կարգախոսներով:   

 

Աղբյուր՝ meydan.tv

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝